Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե վախենալու բան չունեք, ինչո՞ւ չեք գնում բանավեճի». լրագրողները՝ Տարոն Մարգարյանին

19:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Եթե վախենալու բան չունեք, ինչո՞ւ չեք գնում բանավեճի». լրագրողները՝ Տարոն Մարգարյանին
     Եթե իսկապես արել եք այն ամենն, ինչ խոստացել եք, ինչո՞ւ չեք գնում բանավիճելու մրցակից թեկնածուների հետ՝ դիմելով Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հարցրին լրագրողները. «Բանավեճի մասին արդեն ասել եմ: Մեր կատարած աշխատանքն ու ծրագրերը մենք ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում»,- ասաց Մարգարյանը:
     Հիշեցնենք՝ օրեր առաջ այս հարցին էր անդրադարձել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, մատաղի՝ անլեզու գառան նման»:
5684 | 5
Facebook