Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական խնձորների հետ կապված ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

14:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Ադրբեջանական խնձորների հետ կապված ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Թուրքական լոլիկի անօրինական ներկրման դեպքից օրեր անց պարզվեց, որ տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորներ են վաճառվում:
     Հիշեցնենք` երեկ ՍԱՊԾ լրատվական ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:
     ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
     Քիչ առաջ հայտարարություն է արել նաև Պետական եկամուտների կոմիտեն.
     1. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ,
     2. ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ,
     3. ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:
     Ստացվում է` այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական և թուրքական ծագում ունեցող ցանկացած մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Ու քանի որ դրա դեմ օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանված չեն, մնում է միայն քաղաքացիների զգոնությանն ու ուշադրությանն ապավինել:

4227 | 0
Facebook