Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այգին զարդարվեց սիմպոզիումներով». համացանցը ծաղրում է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու զավեշտալի ելույթը

11:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Այգին զարդարվեց սիմպոզիումներով». համացանցը ծաղրում է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու զավեշտալի ելույթը
     Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանի ելույթը` ՀՀԿ քարոզարշավի ժամանակ: Խոսելով համայնքում իրականացված աշխատանքների մասին` երիտասարդ թաղապետը, մասնավորապես, ասել է. «2014-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերով վերանորոգվեց և բարեկարգվեց մեր Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով»:
     Օգտատերերի ուշադրությունը գրավել է «այգին զարդարվեց սիմպոզիումներով» զավեշտալի արտահայտությունը, քանի որ սիմպոզիում նշանակում է` գիտական որևէ թեմայի նվիրված միջազգային խորհրդակցություն, գիտաժողով: Ենթադրվում է, որ Ալեքսանյանն ուզում էր ասել` կոմպոզիցիաներով:
Տեսանյութն` 1in.am-ի

     Հիշեցնենք` ամիսներ առաջ էլ զավեշտի մեկ այլ առիթ էր դարձել վարչական շրջանի ղեկավարի` արտագաղթի մասին հարցազրույցը, որտեղ Արտակ Ալեքսանյանն ասել էր. ««Տենդեսը» մեր համայնքում այնքան էլ մեծ չէ, եթե գնում են էլ՝ գալիս են»:
Տեսանյութն` 1in.am-ի
27583 | 25
Facebook