Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլային ամենասկզբունքային հանդիպումներից մեկն՝ Էլ Կլասիկոն։ «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունում էր «Բարսելոնա»-ին։ Գերլարված պայքարում Մեսսին վերջին վայրկյաններին գոլի հեղինակ դարձավ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Կատալոնացիները հաղթեցին 3։2 հաշվով։