Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Արոնյանը՝ «Grenke Chess Classic»-ի հաղթող

11:00, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Շախմատ. Արոնյանը՝ «Grenke Chess Classic»-ի հաղթող

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ավարտին է մոտենում շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանին՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար։

Այսպիսով, 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Լևոն Արոնյան՝ 5 միավոր

2. Մագնուս Կարլսեն՝ 3,5 միավոր

3. Ֆաբիանո Կարուանա՝ 3,5 միավոր

4. Հոու Յիֆան՝ 3 միավոր

5. Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 3 միավոր

6. Արկադի Նայդիչ՝ 3 միավոր

7. Գեորգ Մայեր՝ 1,5 միավոր

8. Մաթիաս Բլյուբաում՝ 1,5 Մաթիաս Բլյուբաում

4115 | 0
Facebook