Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եք համոզել, որ նախընտրական արշավի 40 մլն դրամը հավաքել եք նվիրատվություններո՞վ». օգտատերը` Նիկոլ Փաշինյանին

16:55, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Ուզում եք համոզել, որ նախընտրական արշավի 40 մլն դրամը հավաքել եք նվիրատվություններո՞վ». օգտատերը` Նիկոլ Փաշինյանին
     ««Ելք» դաշինքն, ամենահամեստ հաշվարկներով, նախընտրական արշավի վրա ծախսել է ավելի քան 40 մլն դրամ, ու դուք ուզում եք համոզել ընտրողին, որ գումարը հավաքել եք 500-1000 դոլար նվիրատվություններո՞վ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին` «Ազատության» եթերում հարց բարձրացրեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: «Այո, ի՞նչ կա զարմանալու: Մեր դաշինքի կողմից 124 պատգամավորի թեկնածու է մասնակցել ընտրություններին: Ձեր ասած թիվը բաժանեք նրանց թվի վրա և կստանաք յուրաքանչյուրի հաշվով 337 հազար դրամ: Որևէ մեկը մտածում է, որ եթե թեկնածուն ռեյտինգայինով առաջադրվում է, պայքարում Աժ մանդատի համար, չունի 10 հոգի բարեկամ, որ 30 հազար դրամ նվիրաբերե՞ն»:
     «Ինչո՞ւ է ժողովրդի մոտ կարծիք ձևավորվել, թե Դուք իշխանությունների դրածոն եք»,- սա էլ օգտատիրոջ ներկայացրած հաջորդ հարցն էր. «Եկեք միասին շրջենք Երևանում, տեսնենք` էդ ժողովուրդը որտե՞ղ է, որ այդպես է մտածում: Որտե՞ղ են ապրում, որ նման կարծիք են հայտնում: Ես ուզում եմ հանդիպել, տեսնել իրենց: Կասկածներ ունեմ, որ վճարովի ֆեյքեր են գրողները: Իմ քաղաքական գործունեության ո՞ր դրվագն է, որ որևէ մեկին իրավունք է տալիս նման բան ասելու»,- պատասխանեց Փաշինյանը:
4824 | 4
Facebook