Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աշոտ Ահարոնյանը` ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը ոստիկանապետի հետ կապելու լուրերի մասին

16:50, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Աշոտ Ահարոնյանը` ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը ոստիկանապետի հետ կապելու լուրերի մասին
     «Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր:
     Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքն իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
     Նշենք, որ մամուլում տեղ են գտել կարծիքներ, ըստ որի` ձայնագրությունը կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` Արթուր Գևորգյանի հետ: Կարծքիները տանում են նրան, թե այսկերպ Գասպարյանը փորձում է հասնել Սարգսյանին մանդատից զրկելուն ու Գևորգյանի` խորհրդարանում հայտնվելուն:
6826 | 3
Facebook