Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. արդյո՞ք «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է

20:10, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Հարցում. արդյո՞ք «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է
     ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած ժողովը, որտեղ աշխատակիցներին ստիպում էին ձայներ բերել` սպառնալով ազատել աշխատանքից, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: ՀՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ կատարվածին. միայն նշում է, որ «կարող է դա միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից», կամ` «կուսումնասիրվի` արդյո՞ք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել հավաքից, թե ոչ», կամ` «եթե կապացուցվի օրենքի խախտում է եղել, նորմալ չէ» և այլն:
     Կարծիքներ կան, որ ձայնագրությունը միտումնավոր է տարածվել, քանի որ ՍԱՍ-ի Արտակը ՀՀԿ-ին անհրաժեշտ էր միայն ձայներ բերելու համար, իսկ հիմա պետք չէ: Այս համատեքստում շրջանառվում է նույնիսկ ոստիկանապետի անունը, ըստ որի` ձայնագրությունը կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ:
     Արդյո՞ք ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
9509 | 9
Facebook