Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամերիկյան Կառլ Վինսոն ավիակիրը Հյուսիսային Կորեայից ավիահարվածի հեռավորության վրա է գտնվում

10:40, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Ամերիկյան Կառլ Վինսոն ավիակիրը Հյուսիսային Կորեայից ավիահարվածի հեռավորության վրա է գտնվում

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Կառլ Վիլսոն ատոմային ավիակրի գլխավորությամբ գործող հարվածային խումբը մոտեցել է Կորեական թերակղզուն` Հյուսիսային Կորեայի կողմից նոր միջուկային փորձարկման կամ էլ բալիստիկ հրթիռի արձակման սպասելիքով: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
     Ամերիկյան «Սթրաթֆոր» հետազոտավերլուծական մասնավոր կազմակերօության տվյալներով` ավիակիրների խումբն այս պահին գնտվում է ճապոնական Քյուսյու կղզուց արևմուտք և Կորեական նեղուցով շարժվում է Ճապոնական ծովի ուղղությամբ` դեպի Հյուսիսային Կորեայի արևելյան ափեր:
     Այնտեղ, ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, ամերիկյան նավատորմին կմիանան ճապոնական ռազմանավերը:
     Հիշեցնենք, որ Ամերիկյան ավիակրային խմբում Կառլ Վինսոն ավիակրից բացի ներառված են Լեյք Չեմփլեյն հածանավը և Մայքլ Մերֆի և Ուեյն Մայեր կործանիչները: Բացի այդ, խմբին ուղեկցում են սուզանավեր` «Թոմահավկ» թևավոր հրթիռներով համալրված:

10333 | 0
Facebook