Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նազարբաևը հանձնարարել է ղազախական այբուբենը վերածել լատինականի

15:10, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Նազարբաևը հանձնարարել է ղազախական այբուբենը վերածել լատինականի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է մինչ տարեվերջ կազմակերպել ղազախական այբուբենի անցումը լատինականի: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված հոդվածում:
     Նազարբաևը նշել է, որ մինչ 2018թ. պետք է մշակվեն ղազախական այբուբենի միասնական չափանիշներն ու գրաֆիկան:
     Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ վերջնական անցումը կլինի 2025թ.: Մինչ այդ լատինատառ պետք է դառնան բոլոր գործնական փաստաթղթերը, պարբերականները և գրքերը:
     Հարկ է նշել, որ 1940թ. Ղազախստանում անցում է կատարվել կիրիլյան գրերին, ինչն, ըստ Նազարբաևի, քաղաքական ենթատեքստ է ունեցել, իսկ այժմ ժամանակակից տեխնոլոգիաներին, միաջավայրին ու պահանջներին համապատասխանելու համար երկրին դարձյալ լատինական գրեր են անհրաժեշտ:

5057 | 0
Facebook