Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բերել, Yandex-ն ու GG-ն մտցրել են դաշտ, առանց լիցենզիայի վարում են». անհատ տաքսիստները պահանջում են չեղարկել տուգանքները

14:35, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
«Բերել, Yandex-ն ու GG-ն մտցրել են դաշտ, առանց լիցենզիայի վարում են». անհատ տաքսիստները պահանջում են չեղարկել տուգանքները

Այսօր Հանրապետության հրապարակում անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել: «Մենք նորից մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որովհետև տուգանքները չեն չեղարկում: Լիցենզիայի համար երեք ամիս չես մուծում, պետք է կասեցնեն, բայց մեր իշխանությունները չեն կասեցնում և դրա համար տուգանում են: Օրինակ, ես երեք տարի չեմ մուծել, տուգանքի չափն ավելացել է 250000 դրամ: Որտեղի՞ց տամ այդ փողը»,- ասել է տաքսիստը` հավելելով, որ իրենք այսօր պահանջում են, որ այդ տուգանքները չեղարկվեն, ինչպես նաև լիցենզիաները վերանան: Բողոքի ակցիային մասնակցող տաքսիստներից մեկն էլ հավելել է, որ ոլորտում պետք է հավասար դաշտ ստեղծվի: «Կամ բոլորս մուծում ենք լիցենզիայի համար, կամ չենք մուծում: Բերել, Yandex-ն ու GG-ն մտցրել են դաշտ, առանց լիցենզիայի վարում են»,- նշել է նա: Բողոքող տաքսու վարորդները հանդիպել են տրանսպորտի նախարարի հետ. «Նախարարի հետ հանդիպեցինք, ներկացրեցինք մեր պահանջները, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ մեզ ասացին, որ պետք է սպասենք մինչև իրենք կուսումնասիրեն»:

3270 | 0
Facebook