Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն Արագածոտնի մարզում. մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց

14:25, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
Սպանություն Արագածոտնի մարզում. մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց
     Երեկ՝ ապրիլի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի ԲԿ-ից ահազանգ է ստացվել‚ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։
     Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։ Ըստ տեղեկությունների‚ Ա. Նազարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FR 090 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «07»-ով, որը պատկանում է սպանվածին, սպանության վայրից դիմել է փախուստի և հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի է ենթարկվել՝ բախվելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի 82 շենքի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Ավագյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 35 OD 180 համարանիշի և Արագածտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 1962 Ավետիս Հովհաննիսյանին պատկանող Վազ 2106 մակնիի 34 DO 600 համարանիշի ավտոմեքենային։
9497 | 0
Facebook