Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Դավիթաշենում ծառերը հատողին

16:05, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկել Դավիթաշենում ծառերը հատողին

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում ծառեր հատողին:
     Պարզվել է, որ արարքը կատարել է 1966թ. ծնված Ա. Ս-ն, որը ապրիլի 10-ին՝ ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
     Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարել էր, որ ծառահատման հեղինակը պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ:

4430 | 0
Facebook