Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառահատման հեղինակը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ». Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը կդիմի դատախազություն

12:15, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
«Ծառահատման հեղինակը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ». Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը կդիմի դատախազություն
     Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին՝ նշելով, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարող։
     Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել դատախազություն։
    
«Սիրելի համաքաղաքացիներ, ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
     Ծառերը հատվել են գիշերը։ Կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ կուղարկեմ դատախազություն։
     Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ»,- գրել է Ռուսլան Բաղդասարյանը։
2930 | 0
Facebook