Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

14:40, շաբաթ, 08 ապրիլի, 2017 թ.
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Քիչ առաջ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 105 կգ քաշային ծանրորդների պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սիմոնը, պոկելով 184 կգ և հրելով 230 կգ, երկամարտի 414 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին։

Այս քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչը՝ Սամվել Գասպարյանը, պոկելով 165 կգ և հրելով 210 կգ, երկամարտի 375 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Նշենք, որ պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող Սարգիս Մարտիրոսյանը։ Երկամարտի արդյունքով նա 4-րդն է։ Հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Բեջանյանը, սակայն պոկում վարժությունում նա 0 ստացավ՝ դուրս մնալով երկամարտի պայքարից։

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
5812 | 1
Facebook