Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում». Նիկոլ Փաշինյան

11:45, հինգշաբթի, 06 ապրիլի, 2017 թ.
««Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում». Նիկոլ Փաշինյան

Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող և դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության և քնքշանքի ակնհայտ պակաս ունի և նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

Բայց թերևս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:

Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենևին կանգնած չէ, կամ իրենք Սարիթաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը և փեսային:

Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյևէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որևէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին:


     Հիշեցնենք՝ երեկ Արմեն Մարտիրոսյանը «Երկիր մեդիայի» ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխանությունները Վարդենիսում և Էջմիածինում զինվորներ են բերել, որպեսզի նրանք քվեարկեն «ԵԼՔ»-ի օգտին:
4915 | 3
Facebook