Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Խանդոյանին հայհոյած դատախազի հարցով փաստաբանը կդիմի դատախազություն

13:05, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2017 թ.
Արայիկ Խանդոյանին հայհոյած դատախազի հարցով փաստաբանը կդիմի դատախազություն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ երեկ դատական նիստերի դահլիճում դատախազ Պետրոս Պետրոսյանի պահվածքի հետ կապված: «Երեկ դատական նիստի ընթացքում միջադեպ է եղել, մասնավորապես, իմ պաշտպանյալը տեսնելով, որ նիստը դռնփակ է անցկացվում, բորբոքվել է, ագրեսիվ պահվածք է դրսևորել: Դիմելով դատախազին` ասել է. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝ Հաց բերողին»: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանի հասցեին»,- ասաց Ղարագոզյանը` հավելելով, որ Արայիկ Խանդոյանը լքել է դատական նիստերի դահլիճը, ում հետևել է նաև ինքը: Պաշտպանի խոսքով դատախազ Պետրոս Պետրոսյանը նման պահվածք դրսևորելու իրավունք չուներ:
     Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

3674 | 1
Facebook