Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ով է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության իրական հեղինակը

11:35, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2017 թ.
Ով է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության իրական հեղինակը

Նախօրեին քննիչները հաստատել են Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության հեղինակի ինքնությունը, պարզվել է, որ նա ազգությամբ ոչ թե ղազախ է, այլ ղրղզ: 21-ամյա Ակբարժոն Ջալիլովը վերջին 6 տարիներին ապրել է Ռուսաստանում և այդ երկրի քաղաքացիություն ունի:
     Պայթյունից մի քանի րոպե առաջ տեսահսկման սարքն ամրագրել է հենց Ջալիլովին է: Դասից վերադարձող երիտասարդների բազմության մեջ նա ոչնչով չի առանձնացել` նորաձև ակնոցներ, կարճ մորուք և ուսապարկ: Հենց այդ ուսապարկում էլ, ամենայն հավանականությամբ, թաքցված է եղել ինքնաշեն ռումբը:

Ջալիլովի 22 տարին լրացել է ապրիլի 1-ին: Նրա ընտանիքն ապրելիս է եղել Ղրղզստանի Օշ քաղաքում: 2011թ. ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, ավելի ուշ ծնողները վերադարձել են հայրենիք, իսկ տղան մնացել է Ռուսաստանում:
     Տղան ապրել է Սանկտ Պետերբուրգում ու աշխատել է սուշի-բարում և ավտոսպասարկման կետում, հետո անսպասելիորեն անհետացել է: Շշուկներ են եղել, թե նա տեղափոխվել է Կորեա:
     Նրա բնակարանի քննության ժամանակ պայթուցիկ նյութերի հետքեր, սարքավորումներ ու ծայրահեղական գրականություն չի հայտնաբերվել: Համաձայն առաջ քաշված վարկածներից մեկի` կասկածյալին պայթուցիկ նյութերով ապահովել են կաʹմ ահաբեկչության օրը, կաʹմ էլ նա մեկ այլ վայրում է պատրաստել ինքնաշեն ռումբերը:
     Известия-ն պարզել է, որ իր ծննդյան օրը 22-ամյա ենթադրյալ մահապարտը մուտք է գործել ВКонтакте սոցիալական կայք: Պարզվել է, որ սոցկայքի իր էջով երիտասարդը կապեր է ունեցել ահաբեկչական կազմավորումների հետ: Տղան Вконтакте-ի TAWABA անվամբ խմբի անդամ է եղել: Դրանում ավելի քան 4.5 հազար անդամ կա և, դատելով դրա բովանդակությունից, այն առաջին կարգի ծայրահեղական քարոզչություն է իրականացնում: Ջալիլովը եղել է նաև ծայրահեղական բնույթ ունեցող այլ, ավելի ակտիվ խմբերի անդամ:
     Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:

8356 | 1
Facebook