Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանն անհաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությանը

23:45, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանն անհաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությանը

Քիչ առաջ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 58 կգ քաշային կանանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Իզաբելլա Յայլյանն անհաջող մեկնարկեց՝ պոկում վարժությունում չկարողանալով գլխավերևում պահել ծանրաձողը։ Չնայած անհաջողությանը, Յայլյանը հստակ կատարեց հրում վարժության առաջին 2 մոտեցումները՝ հրաժարվելով 3-րդից։ Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Խլյոստկինան՝ երկամարտի 214 կգ արդյունքով։ Արծաթե մեդալակիր դարձավ Ռումինիան ներկայացնող Ռեբեկա Կոհան՝ երկամարտի 213 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ B խմբում հանդես եկած ռումինուհի Մադալինա Մոլյեին՝ երկամարտի 208 կգ արդյունքով։

Իզաբելլա Յայլյանն անհաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությանը
Իզաբելլա Յայլյանն անհաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությանը
4372 | 0
Facebook