Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորհրդարան է անցնում քաղաքական 4 ուժ. բոլոր 2009 ընտրատեղամասերից ստացված տվյալներն ամփոփվել են

12:35, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
Խորհրդարան է անցնում քաղաքական 4 ուժ. բոլոր 2009 ընտրատեղամասերից ստացված տվյալներն ամփոփվել են
     ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ներկայացրել է ստացված ձայների պատկերը: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 588 590 մարդ, որից ընտրությանը մասնակցել են 1 577 323 ընտրող: 6701 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ըստ այդ տվյալների` ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն ստացել են ընտրողների հետևյալ քանակի քվեներ.
    
     «Ելք» - 122 049 ձայն կամ 7.77%
     «Ազատ Դեմոկրատներ»- 14 746 ձայն կամ 0.94%
     «Հայկական վերածնունդ»- 58 277 ձայն կամ 3.71%
     «Ծառուկյան» դաշինք- 428 965 ձայն կամ 27.32%
     Կոնգրես-ՀԺԿ դաշինք- 25 975 ձայն կամ 1.65%
     Հանրապետական կուսակցություն- 771 247 ձայն կամ 49.1%
     Կոմունիստական կուսակցություն – 11 745 ձայն կամ 0.75%
     «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-32 504 ձայն կամ 2. 07%
     ՀՅ Դաշնակցություն- 103 173 ձայն կամ 6. 57%
8400 | 11
Facebook