Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի շտաբի աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա

14:10, կիրակի, 02 ապրիլի, 2017 թ.
ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի շտաբի աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա

Քիչ առաջ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի (Գագիկ Բեգլարյանի եղբայրն է) շտաբի ներկայացուցիչները հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի և Araratnews-ի լրագրող Շողիկ Գալստյանի վրա:
     Պատճառն, ըստ Գաբրիելյանի եղել է այն, որ ինքը փորձել է պարզել, թե քաղաքացիներն ինչո՞ւ են մտնում շտաբ և 10 հազար դրամները ձեռքներին դուրս գալիս այնտեղից. «Մտա շտաբ և փորձեցի այնտեղ գտնվողներից պարզել` ինչ գումար են բաժանում, նրանցից մեկն ինձ ասաց, որ աշխատավարձ են տալիս: Այն իմ հարցին, թե նրանց աշխատավարձը 10 հազար դրա՞մ է: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ»:

ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի շտաբի աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա
9795 | 0
Facebook