Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

13:50, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Դիմել ենք ՄԻԵԴ, որպեսզի կառավարությունից երաշխիքներ պահանջվի Արամ Հակոբյանի առողջության և նրա նկատմամբ անմարդկային դրսևորումից զերծ մնալու կապակցությամբ»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ մեր քրեակատարողական հիմնարկների բուժհամակարգերում ամենատարրական բաղդրիչներն էլ բացակայում են, կալանավորներին չեն ապահովում անհրաժեշտ դեղամիջոցներով: Պաշտպանի խոսքով, Արամ Հակոբյանի առողջական վիճակն անփոփոխ է. «կրկին շարժողական, խոսակցական ֆունկցիաների հետ կապված դժվարություններ կան: Դիմում էինք ներկայացրել նրան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (յամեռ) հետազոտության ենթարկելու համար, որը չի բավարարվել: Դեռևս իմ պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, ամեն օր նրա առողջական վիճակում բացասական փոփոխություններ են նկատվում»,-ասաց պաշտպանը:
     Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ Քր. օր-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

2651 | 0
Facebook