Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով կալանավորվածների առաջ Գլխավոր դատախազը պայման է դրել

11:40, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
Սարի թաղի գործով կալանավորվածների առաջ Գլխավոր դատախազը պայման է դրել

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ իրենց ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Երեկ վերջապես մեզ հետ հանդիպեց Գլխավոր դատախազը և մեզ տեղեկացրեց, որ տասը կալանավորվածներից երեքին հնարավոր է պայմանական ազատ արձակել, եթե վերջինները ընդունեն իրենց մեղքը: Նրանք են՝ Հարություն Թորոսյանը, Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը»,- տեղեկացրեց Բերնեցյանը`հավելելով, որ մյուս ձերբակալվածների մասով էլ երկուշաբթի օրն են դատախազությունից պատասխան տալու:
     Տիկինը տեղեկացրեց, որ տղաները տեղյակ են գլխավոր դատխազի առաջարկին և այդ առաջարկը մերժում են. «Նրանք ասում են`ի՞նչ ենք արել, որ մեղք ընդունենք: Սա է նրանց պատասխանը, որի հետ մենք համաձայն ենք: Մենք երկուշաբթի օրն արդեն դատախազին կտրամադրենք այնպիսի կադրեր, որտեղ պարզ երևում է, որ թե ինչպես է ոստիկանը հայհոյում, ոնց է ոստիկանը ձեռքը քցում ատրճանակին»,-ասաց Բերնեցյանը: Տիկինը տեղեկացրեց, որ նստացույցը դատախազության շենքի առաջ չեն դադարեցնելու: «Դատախազի այս առաջարկը մի նպատակ էր հետանդում, որպեսզի մենք նստացույցը դադարեցնենք, իսկ տղաներն էլ իրենց հացադուլը: Բայց եթե ազատ են արձակելու`թող նրանց առաջ պայամաններ չդնեն ու ազատ արձակեն, քանի որ նրանք որևէ բանում մեղավոր չեն և հանցանք չեն գործել»,- ասաց Բերնեցյանը:
     Հիշեցնենք, որ ինը ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

3851 | 0
Facebook