Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ի հետ բացի Ղարաբաղից, ուրիշ հարցում գնալու ճանապարհ չունենք». ՀՀ առաջին նախագահ

10:55, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«ՀՀԿ-ի հետ բացի Ղարաբաղից, ուրիշ հարցում գնալու ճանապարհ չունենք». ՀՀ առաջին նախագահ
     «Ուրվագիծ» հաղորդաշարի երեկվա հյուրը ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Առաջին նախագահը կրկին խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքներից, անդրադարձել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այդ հարցի ընդգրկմանը և քաղաքական այլ թեմաների:
     Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կսատարի ցանկացած իշխանության` անգամ դաշնակցական, և որ ՀՀԿ-ի հետ բացի Ղարաբաղից, ուրիշ հարցում գնալու ճանապարհ չունեն: «Ինչ նախկինում ասել եմ Սերժի իշխանության մասին, նրա ժամանակ կատարված հանցագործությունների, բռնության, կոռուպցիայի, թալանի, նորից եմ ասելու: Մենք ու ՀՀԿ-ն իրար հետ որևէ կապ չունեցող կուսակցություններ ենք: Մղձավանջային երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ մենք կոալիցիա կկազմենք կամ որևէ ճանապարհ կգնանք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ: Բայց եթե Սերժը գնում է Մադրիդյան սկզբունքներով ԼՂ հարցը լուծելու ճանապարհով, մինչև վերջ կկանգնեմ նրա կողքին: Եթե դաշնակցական իշխանություն լիներ, նույն բանը կանեի, կսատարեի, վաղը կոմունիստական լինի, բայց կգնա ԼՂ հարցի լուծման այս ճանապարհով, նույն բանը կանեմ»,- հայտարարել է նախկին նախագահը:
«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կսատարեմ ցանկացած իշխանության` անգամ դաշնակցական». ՀՀ առաջին նախագահ
3251 | 12
Facebook