Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին կարող է որակազրկվել

12:15, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Մեսսին կարող է որակազրկվել

ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները նշել էին, որ ֆուտբոլիստն, աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինա – Չիլի հանդիպման ընթացքում (1:0), վիրավորել է եզրային մրցավարներից մեկին: Այն բանից հետո, ինչ դա հայտնի է դարձել ՖԻՖԱ-ում, կազմակերպությունը բացատրություններ է պահանջել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից։ Վերջինս հայտարարել է, որ ոչ մի հիմք չի տեսնում, որ նման բան է տեղի ունեցել։ ՖԻՖԱ-ն դիմել է հանդիպումը սպասարկող բրազիլական մրցավարական բրիգադին, որը նշել է, որ ոչինչ չի լսել Մեսսիի կողմից։ Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն տեղեկացրել է, որ կարող է որակազրկել ֆուտբոլիստին, անգամ եթե մրցավարները չեն հաստատի տեղի ունեցածը։

5312 | 0
Facebook