Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ են սահմանել. «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ են սահմանել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
     Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:
     Մանրամասները` թերթի համարում:

4157 | 2
Facebook