Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսուլի համար մղվող մարտերի ժամանակ ավելի քան 3000 խաղաղ բնակիչ է զոհվել

10:50, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Մոսուլի համար մղվող մարտերի ժամանակ ավելի քան 3000 խաղաղ բնակիչ է զոհվել

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ ավիահարվածների հետևանքով 100-ավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Հաղորդվում է, որ Իրաքի իշխանությունը բնակիչներին հորդորել էր մնալ իրենց տեղերում, չլքել տներն ու չտեղափոխվել հնարավոր անվտանգ վայրեր:
     Իրավապաշտպան կազմակերպությունը, հղում անելով ականատեսներին և ավիահարվածներից հետո ողջ մնացածներին, հայտնում է, որ գրոհների ժամանակ ԴԱԻՇ ահաբեկիչները կաʹմ գտնվել են ավերված տների մոտ` հիմնակում տանիքներին ու բակերում, կաʹմ էլ թաքնված են եղել հարակից շենքերում, որոնք գրոհների թիրախ չեն եղել:

Մոսուլի համար մղվող մարտերի ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը դժվարացրել է քաղաքի վրա հարձակումը: ԱՄՆ-ը և Իրաքն անցած հանգստյան օրերին հայտարարել են, որ հետաքննություն են սկսում խաղաղ բնակչության շրջանում մեծաքանակ կորուստների հետ կապված: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ` մարտի 22-ին, ուժգին պայթյունի հետևանքով շուրջ 100 մարդ էր զոհվել:

Հավելենք, որ ըստ գերմանական Dra գործակալության աղբյուրների` այս տարվա փետրվարի 19-ից ի վեր միայն Մոսուլում ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի ավիագրոհների հետևանքով ավելի քան 3000 խաղաղ բնակիչ է սպանվել:

7549 | 0
Facebook