Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր սամբիստները Մոսկվայից վերադառնում են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով

16:20, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Մեր սամբիստները Մոսկվայից վերադառնում են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով

Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայացած սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա.Խառլամպիևի հուշամրցաշարից Հայաստանը ներկայացնող սամբիստները վերադառնում են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: 52 կգ քաշային կարգում պատվո հարթակի վերին աստիճանին կանգնեց Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը: Մարտական սամբոյի պայքարի 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Բադալյանը նվաճեց ոսկե մեդալ, 52 կգ քաշային կարգում Ջոն Բալայանն արժանացավ բրոնզե մեդալի, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանն՝ արծաթե մեդալի։ Այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը։

2647 | 0
Facebook