Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վատ չէր, դահուկ էի քշում». ինչով էր զբաղված Մեդվեդևն իր դեմ անցկացվող ցույցերի ընթացքում

11:10, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Վատ չէր, դահուկ էի քշում». ինչով էր զբաղված Մեդվեդևն իր դեմ անցկացվող ցույցերի ընթացքում

Ինչպես հայտնի է, երեկ ՌԴ ողջ տարածքում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել` ըննդեմ կաշառակերության: Ցույցերի պատճառը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի բացահայտումներն էին` երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարողության և մեծաքանակ անշարժ գույքի հետ կապված:

Այս ցույցերի ու զանգվածային ձերբակալությունների համատեքստում «Ինստագրամ»-ի օգտատերերից մեկը սոցկայքի միջոցով հարց է հղել ՌԴ վարչապետին. «Ողջույն, ինչպե՞ս անցավ օրը»: Ի պատասխան` Մեդվեդևն, ով բավական ակտիվ է «Ինստագրամում», ասել է. «Վատ չէր, դահուկ էի քշում»:

4246 | 0
Facebook