Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի մոսկովյան գրասենյակը կապարակնքվել է

10:39, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի մոսկովյան գրասենյակը կապարակնքվել է

ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի մոսկովյան գրասենյակում խուզարկություններից հետո առգրավվել է ողջ տեխնիկան, իսկ գրասենյակը կապարակնքվել է: Հիշեցնենք, որ ինքը` Նավալնին, երեկվանից ձերբակալված է:
     Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը թվիթերյան իր էջում գրել է. «Հաստատության տարհանում, աշխատակիցների ձերբակալություն մինչ առավոտ. միայն թե մեր համակարգիչներ մուտք գործելու ու նոր հետապնդումների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենանք»:
     Հիշեցնենք, որ երեկ ՌԴ մի քանի տասնյակ խոշոր քաղաքներում բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ երկրում ծաղկում ապրող կաշառակերության: Ակցիաների անցկացման առիթ է դարձել Ալեքսեյ Նավալնիի՝ Կաշառակերության դեմ հիմնադրամի հետաքննությունը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ:
     Հավելենք նաև, որ իշխանությունների պնդմամբ ցույցերն արտոնագրված չեն, ուստի 100-ավոր ցուցարարներ են ձերբակալվել:

4963 | 0
Facebook