Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը բավարարել է 2 ամսով Սամվել Բաբայանին կալանավորելու հայցը

22:45, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Դատարանը բավարարել է 2 ամսով Սամվել Բաբայանին կալանավորելու հայցը

ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը բավարարել է 2 ամսով Բաբայանին կալանավորելու հայցը։

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

4535 | 2
Facebook