Ինչպես հայտնի է, երեկ կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել Լոնդոնում` խորհրդարանի շենքի մոտ:
Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 40-ը: Հիշեցնենք, որ ահաբեկիչը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր վրաերթի է ենթարկել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք:
Deutsche Welle-ն նկատում է, որ այս ահաբեկչությունը համընկնում է Բրյուսելի ահաբեկչության 1-ին տարելիցի հետ. այնտեղ իսլամիստների հետ կապ ունեցող ահաբեկիչների ձեռքով 12 ամիս առաջ առնվազն 30 մարդ էր սպանվել:
Ոստիկանության հաղորդմամբ` իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչն, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունն, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, ով կատարվածը «նողկալի և անբարոյական արարք» է որակել, կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել, որը գումարվում է արտակարգ դեպքերում: