Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից: Վերջինը հեռախոսազանգերին չպատասխանեց, ոստիկանությունից էլ տեղեկացրեցին, որ իրենք դեռևս նման տեղեկություն չունեն:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում հաստատել է Սամվել Բաբայանին ձերբակալելու մասին լուրը. «Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը` մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել»:
Նշենք, որ տևական ժամանակ է
մամուլում լուրեր են շրջանառվում, որ մինչև ապրիլի 2-ն ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ կլինեն՝ ընդհուպ կալանավորումներ: