Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բերելու փորձ կատարած քաղաքացիները ձերբակալվել են. ԱԱԾ

14:45, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բերելու փորձ կատարած քաղաքացիները ձերբակալվել են. ԱԱԾ

2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

4161 | 2
Facebook