Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մուբարաքն ազատ չի արձակվել, նա գտնվում է Կահիրեի զինվորական հոսպիտալում». փաստաբան

17:15, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
«Մուբարաքն ազատ չի արձակվել, նա գտնվում է Կահիրեի զինվորական հոսպիտալում». փաստաբան

Այսօր եգիպտական Youm7 պարբերականը, վկայակոչելով Մուբարաքի ընտանիքին մոտ աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է Կահիրեի զինվորական հոսպիտալը և վերադարձել է Հելիպոլիս շրջանում գտնվող իր տուն` կնոջ և որդու ուղեկցությամբ:
     Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ադ-Դիպը, սակայն, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կեղծ լուրեր են տարածվում Մուբարաքի ազատ արձակվելու մասին:
     Վերջին տարիներին Մուբարաքն իր պատիժը կրում է Կահիրեի ռազմական հոոսպիտալում:

Հաղորդվում է, որ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հավանություն է տվել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ազատելու որոշմանը: Մարտի 13-ին դատարանը Մուբարաքին անմեղ է ճանաչել 2011 թվականի ապստամբության ժամանակ ցուցարարների սպանության համար, սակայն, ինչպես վերը նշվեց, նա դեռևս Կահիրեի զինվորական հոսպիատալում է:

4391 | 0
Facebook