Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաց բերողի հիշատակին նվիրված ամենօրյա ակցիաները երկու օրով կդադարեցվեն. այս պահին երթ է ընթանում

16:05, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Հաց բերողի հիշատակին նվիրված ամենօրյա ակցիաները երկու օրով կդադարեցվեն. այս պահին երթ է ընթանում

Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր` ժամը 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից սգո սրահում, հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից: Տեղեկացրել են նաև, որ այսօր ժամը 17.00-ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22-ին` ժամը 12.00-ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ:
     Շահեն Հարությունյանն իր հերթին ևս տեղեկացրել է, որ այսօր` ժամը 19:00-ից մինչև մարտի 22-ը ժ. 13:00, Արթուր Սարգսյանի համար հանրային հոգեհանգիստ և մոմավառություն է լինելու Ազատության հրապարակում: Վերջինը նաև տեղեկացրել է, որ ամենօրյա ակցիաները երկու օրով դադարեցնում են:
     Այս պահին նրա հիշատակին նվիրված երթ է անցկացվում:

Ուղիղ միացումն` 1in.am-ի
4559 | 2
Facebook