Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Եվրոպան շարունակում է անուղղակիորեն պատժել Թուրքիային». Կարեն Հովհաննիսյան

16:50, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
«Եվրոպան շարունակում է անուղղակիորեն պատժել Թուրքիային». Կարեն Հովհաննիսյան
     Գերմանայի Ֆրանկֆուրտ քաղաքում մարտի 18-ին կայացել է երթ, որը կազմակերպել էր քրդական սփյուռքը: Երթը եղել է Նովրուզի տոնակատարության մի մասը: Հատկանաշնական է, որ երթին բացի Քուրդիստանի դրոշից, ծածանվել է նաև Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Քրդական բանվորական կուսակցություն (PKK), Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) դրոշները, ինչպես նաև Աբդուլլահ Օջալանի դիմանկարով պաստառներ և հակաթուրքական գրությամբ պաստառներ: Պաշտոնական Անկարան արդեն արձագանքել է այս երթին: Անկարան իր դժգոհությունն է հայտնել, որ Գերմանիան պաշտոնապես թույլատրել է PKK-ի երթը, սակայն խոչընդոտ է հանդիսացել թուրք պաշտոնյանների կողմից հավաքների կազմակերպմանը Գերմանիայում: Մարտի 18-ի ուշ երեկոյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայում Գերմանիայի դեսպանն, ում հանձնվել է բողոքի նոտա: ԱԳ-ից դեսպանին մասնավորապես փոխանցել է. «Մենք դատապարտում ենք այս անազնիվ վերաբերմունքը, որը իրականացվում է Թուրքիայի նկատմամբ»:
     Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը ևս խստորեն դատապարտել է Գերմանիային: «Արդեն հասկանալի է, որ Եվրոպան աջակցում է ահաբեկչությանը: Մենք ևս մեկ անգամ հիշնում ենք եվրոպական երկրներին, որ իրենք չեն կարող կանխորոշել ապրիլի 16-ի հանրաքվեի ելքը, այն որոշելու է միայն Թուրքիայի ժողովուրդը: Գերմանիայի իշխանությանը խստորեն դատապարտում ենք նման արարքի համար», - ասել է Էրդողանի մամլո խոսնակը:
3706 | 1
Facebook