Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կեցցե՛ն զենք դնող-գտնողները». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

17:05, ուրբաթ, 17 մարտի, 2017 թ.
«Կեցցե՛ն զենք դնող-գտնողները». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
     Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը գրավելու օրերին կալանավորված, ապա ազատ արձակված` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։ Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատավոր Ռ. Պապոհանը որոշեց փոփոխել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճում։
     Կեցցե՛ն զենք դնող-գտնողները, գործը սարքողները, դատողներն ու կալանավորները...
     Սաղիս կերեք հանգստացեք արա՛»:
     Նշենք, որ դատախազը պահանջել էր դատապարտել 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, և դատավճռով փոփոխել խափանման միջոցը` կրկին կալանավորելով Արմեն Միքայելյանին։
     Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ էր արձակել:
3671 | 0
Facebook