Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է

16:05, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է
     «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող»-ը, այս մասին MAMUL.am-ին տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը:
     Ավելի վաղ Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերոջ կինը` Էվելինան մեզ հետ զրույցում ասել էր, որ Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացնենք, որ վիրահատությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
     Նշենք, որ «Հաց բերողը» ժամանակ առ ժամանակ արյունահոսություններ էր ունենում:
8637 | 9
Facebook