Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետն ասում է` 1500 մարդ առանց աշխատանքի է, քեզ որտեղի՞ց աշխատանք տամ». արթիկցի կին

14:45, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
«Քաղաքապետն ասում է` 1500 մարդ առանց աշխատանքի է, քեզ որտեղի՞ց աշխատանք տամ». արթիկցի կին
     «Ծառուկյան դաշինքի» անդամներն այս պահին Շիրակի մարզում են, հանդիպում են անցկացնում արթիկցիների հետ: Մինչ Գագիկ Ծառուկյանի ժամանելը` հավաքվածներից մի կին բարձրաձայնեց, որ ակնկալիքները նրանից մեծ են. «Կուզեմ, որ կառավարությունը փոխվի, որ մեր երեխաները լավ Հայաստանում ապրեն, աշխատատեղեր բացվեն: 5 երեխա ունեմ, 5-ն էլ անտուն են ու անհաց. աշխատանք չկա: Քաղաքապետին խնդրել եմ, ասել եմ` աշխատատեղ տուր, ասել է` 1500 մարդ առանց աշխատանքի է, որտեղի՞ց տամ: Էս քաղաքապեին չեմ դիմել, մեկելին եմ դիմել: Ի՞նչ է, փեսեքս գնան, գողություն անե՞ն: Մենք ուրիշ բան չենք ուզում, աշխատանք ենք ուզում»,- ասաց բնակչուհին:
     Իր ելույթում ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց նախընտրական ծրագրի առաջնահերթ դրույթներից մի քանիսը, ասաց, որ 15 կետերն անձամբ է գրել, հիշեց 2012 թվականը. «2012-ին կոալիցիա չեմ մտել, ինչի՞, որովհետև խոստումներ էի տվել ժողովրդին: Իմ թիմակիցներին պաշտոններ էին տալիս, ասացի` չենք ուզում»,- հայտարարեց Ծառուկյանն ու ուղևորվեց Գյումրի:
3393 | 0
Facebook