Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը պատժախցում հացադուլ է հայտարարել

12:45, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը պատժախցում հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դուստրը` Զարուհի Հակոբյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայրն արդեն 4 օր է` հացադուլ է անում: Խոսելով հացադուլի պատճառների մասին` Զարուհին ասաց. ««Սասնած ծռեր» խմբի անդամները գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ խստացված ռեժիմ է: Հիմա հայրիկիս խուց են բերել մի կասկածելի կալանավորի, ով ի նշան բողոքի գիշեր-ցերեկ անդադար բղավում է, ձեռքերով, ոտքերով հարվածում է դռանն ու պատերին: Մի գիշեր հայրս չդիմանալով բարձրաձայնել է` պահանջելով, որ խնդրին լուծում տան»: Աղջկա խոսքով` հայրն ընդամենը պահանջում է, որ իր խցում կարգ ու կանոն լինի, այնինչ, խնդիրը բարձրաձայնելու համար նրան պատժախուց են տեղափոխել: «Հիմա հայրս պատժախցում է և միաժամանակ հացադուլ է անում: Չենք հասկանում` ինչո՞ւ քրեակատարողական հիմնարկը հերքում է այն փաստը, որ հայրս հացադուլ է անում: Հիմա հորս առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, մինչ հացադուլ անելը նա արդեն խնդիրներ ուներ»:
     Նշենք, որ Մարտիրոս Հակոբյանին` Դեդին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

2921 | 1
Facebook