Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաց բերողի» վիճակը ծանր է. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

11:05, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
«Հաց բերողի» վիճակը ծանր է. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերոջ կինը` Էվելինան: «Աղիքային ճողվածք ունի, երեկ սուր ցավեր է ունեցել, տարել են հիվանդանոց և անհապաղ վիրահատել, նրա աղիքը նաև ոլորվել էր: Վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց տիկին Էվելինան` հավելելով, որ Արթուր Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
     Տեղեկացնենք, որ վիրահատությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
     Նշենք, որ «Հաց բերողը» ժամանակ առ ժամանակ արյունահոսություններ էր ունենում:

4595 | 1
Facebook