Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդները` «ֆաշիստական մնացուկ», Չավուշօղլուն` «խելագար». ճգնաժամ թուրք-նիդերլանդական հարաբերություններում

12:20, կիրակի, 12 մարտի, 2017 թ.
Նիդերլանդները` «ֆաշիստական մնացուկ», Չավուշօղլուն` «խելագար». ճգնաժամ թուրք-նիդերլանդական հարաբերություններում

Երեկ Նիդերլանդների իշխանությունները կտրականապես արգելել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը Ռոտերդամի օդանավակայանում: Չավուշօղլուն Ռոտերդամում պետք է հանդիպեր տեղի երկքաղաքացի թուրքերի հետ և գովազդեր Էրդողանի նոր սահմանադրությունը:
     Հոլանդական կողմի` բավական բարձր մակարդակով նախազգուշացումներն արհամարհած և Ամստերդամի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն չստացած Չավուշօղլուն զայրացած հայտարարել է. «Սա սկանդալ է բոլոր առումներով և ընդունելի չէ: Այն չի տեղավորվում դիվանագիտական հանդուրժողականության մեջ: Սա առավել ծայրահեղ քայլ է դիվանագիտության մեջ»: Նա հավելել է, որ այս ամենն անպատասխան չի մնա:

Արձագանքելով Նիդերլանդների իշխանության քայլին` Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե Նիդերլանդները նացիստական և ֆաշիստական մնացուկ է:
     Պատասխանելով Էրդողանի հայտարարությանը` Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեն նշել է. «Ես հասկանում եմ, որ նրանք բարկացած են, բայց սա արդեն դուրս է բոլոր սահմաններից»: Ըստ Ռյութենի` Էրդողանի պահվածքը «խելագարություն է»:
     Թուրք-նիդեռլանդական հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Reuters-ի հաղորդմամբ` Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Կայան հայտարարել է, թե պատրաստվում է Գերմանիայից ավտոմեքենայով մեկնել Ռոտերդամ` Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն: Նիդերլանդների իշխանությունները, սակայն, փակել են թուրք նախարարի ճանապարհը` հայտարարելով, որ նա անցանկալի օտարերկրացի է: Շուրջ 1 կիլիոմետրանոց ճանապարհը փակվել է ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար:

6252 | 4
Facebook