Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանին զենքի վաճառքը հանդիսանում է զսպող գործոն, որպեսզի այն չկիրառվի ԼՂ-ի և Հայաստանի դեմ». Վիտալի Նաումկին

15:25, շաբաթ, 11 մարտի, 2017 թ.
«Ադրբեջանին զենքի վաճառքը հանդիսանում է զսպող գործոն, որպեսզի այն չկիրառվի ԼՂ-ի և Հայաստանի դեմ». Վիտալի Նաումկին
     «Ռուսաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը Հայաստանի վրա հարձակվի», «բացառված է, որ Ռուսաստանը ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Հայաստանին»,- այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, այսպիսի հայտարարություններ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ, Ռուսաստանի ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը:
     «Զենքի շուկայում այսօր կարելի է ցանկացած սպառազինություն գնել: Այո՛, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի ռազմատեխնիկական համագործակցություն, բայց վաճառքն այսօր հանդիսանում է զսպող գործոն, որպեսզի զենքը չկիրառվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ»,- ասել է Նաումկինը` հավելելով, որ ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը կպաշտպանի: «Որևէ մեկը չի կարող այսօր հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության և էներգակիրների մատակարարն է»,- եզրափակել է նա:
3887 | 2
Facebook