Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

14:25, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
     ՀՀ նախագահի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:
     Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը երեկ լքել է իր պաշտոնը: Ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովն օրեր առաջ Երևանում քննադատություն էր հնչեցրել Օլեգ Եսայանի հասցեին` նշելով, որ վերջինը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ:
     Վարդան Սուրենի Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում:
     1974-1984թթ. սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում: Համալսարանում ուսանելու ընթացքում 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
     1991-1992թթ. Վ. Տողանյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 33 դպրոցում: 1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ:
     1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
     1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար:
     1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական:
     2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
     2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
     2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
     2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
     2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
     Ամուսնացած է, ունի 4 երեխա:
5236 | 1
Facebook