Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զոհված զինվորի մորը հանել են հարթակ, որ շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին». Էդիկ Բաղդասարյան

11:20, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
«Զոհված զինվորի մորը հանել են հարթակ, որ շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին». Էդիկ Բաղդասարյան

«Մտածում եմ` կա՞ մի սահման, որ սրանք կարող է չանցնեն, կա՞ մի տեղ, որ սրանք չապականեն։ Չկա։ Նայեք այս տեսանյութը։ Ապրիլին զոհված զինվորի մորը հանել են հարթակ, որ շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին։ Եվ Հանրապետականների կարգախոսներից մեկն էլ այսպիսին պիտի լինի՝ «Զինվոր, պատրաստ եղիր քո կյանքը տալ հանուն Միհրան Պողոսյանի»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետաքննող լրագրողներ»-ի հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը:
     Նշենք, որ երեկ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանը բակային հանրահավաք էր կազմակերպել: Այդ միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը: Այնտեղ էր նաև Բագրատ Ալեքսանյանի հետ նույն դիրքում զոհված Տիգրան Բերակչյանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը:

5569 | 6
Facebook