Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ-ում այսօր ՀՀ դեսպան կնշանակվի մարդ, ում անունն առկա է պանամական օֆշորային փաստաթղթերում

11:45, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
ՌԴ-ում այսօր ՀՀ դեսպան կնշանակվի մարդ, ում անունն առկա է պանամական օֆշորային փաստաթղթերում
     Ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովն օրեր առաջ Երևանում քննադատություն էր հնչեցրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հասցեին` նշելով, որ նա մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ:
     Եվ ահա, ըստ Вестник Кавказа-ի` ՀՀ նախագահի աշխատակազմի ու ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աղբյուրների, Օլեգ Եսայանին այսօր կփոխարինի Վարդան Տողանյանը: Հատկանշական է, որ փոփոխությունը տեղի է ունենում Սոլովյովի քննադատությունից հետո:
     Նշվում է, որ Տողանյանի անունը հիշատակվում է պանամական օֆշորային փաստաթղթերում և որ նա ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին:
     Տողանյանը քաղաքագիտության դոկտոր է, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահը:
4035 | 0
Facebook