Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժշկի շորեր հագած ահաբեկիչները ներխուժել են աֆղանական հիվանդանոց. կան տասնյակ զոհեր

22:15, չորեքշաբթի, 08 մարտի, 2017 թ.
Բժշկի շորեր հագած ահաբեկիչները ներխուժել են աֆղանական հիվանդանոց. կան տասնյակ զոհեր

Մարտի 8-ի առավոտյան բժիշկների համազգեստ հագած 4 զինված գրոհայիններ ներխուժել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հիվանդանոց: Նրանցից մեկն իրեն պայթեցրել է հիվանդանոցի մուտքի մոտ, մյուսները ներս են մտել ու կրակ բացել՝ պատանդ վերցնելով բուժանձնակազմին ու հիվանդներին: Գրոհայինների ու ոստիկանության միջև պայքարը տևել է 7 ժամ: Բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են, 38 մարդ մահացել է, շուրջ 70-ը՝ վիրավորվել:
     Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

Բժշկի շորեր հագած ահաբեկիչները ներխուժել են աֆղանական հիվանդանոց. կան տասնյակ զոհեր
10635 | 0
Facebook