Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաշված օրերի ընթացքում օշականցու հարյուրավոր ոչխարներ սատկել են, իսկ լաբորատորիան ուշացնում է պատասխանները

11:55, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Հաշված օրերի ընթացքում օշականցու հարյուրավոր ոչխարներ սատկել են, իսկ լաբորատորիան ուշացնում է պատասխանները
     Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 47-ամյա Նորայր Խալոյանը, ով մանկուց զբաղվում է ոչխարաբուծությամբ, հայտնվել է անօգնական վիճակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: «Մանկուց ես զբաղվում եմ ոչխարաբուծությամբ և ոչ մի անգամ նման դեպք տեղի չի ունեցել։ Հաշված օրերի ընթացքում թե գառները, թե ոչխարները մեկը մեկի հետևից սատկում են։ Թե ինչն է եղել սատկելու պատճառը, այս պահին չգիտեմ։ 2 սատկած ոչխար տարել եմ Երևան՝ Ավանում գտնվող գլխավոր լաբորատորիա, որպեսզի պատասխանեն, որ ես էլ իմանամ իմ անելիքը, սակայն այնտեղից ասացին, որ պատասխանը կստանաք մի շաբաթից։ Կարծում եմ՝ դա շատ ուշ է։ Իրենք պետք է օպերատիվ, գոնե 1-2 օրում պատասխանեն, որպեսզի կարողանանք եղած գառներին ու ոչխարներին փրկենք»,- Ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է Ն. Խալոյանը։
     Դեռևս անհայտ պայմաններում սատկել է 75 ոչխար, 180 գառ։ Այս պահին Ն. Խալոյանի կողմից Երևան-Գյումրի ավտոճանապարհի հայտնի «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարձակալական հիմունքներով օգտագործվող գոմում կան գառներ ու ոչխարներ, սակայն նրանց մի մասը գրեթե անօգնական, թույլ վիճակում է, ու չկա երաշխիք, որ նրանք էլ չեն սատկի, մինչդեռ լաբորատորիան ուշացնում է պատասխանը:
     MAMUL.am-ը հետամուտ կլինի ոչխարների զանգվածային անկման պատճառները բացահայտելուն:
3670 | 0
Facebook