Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոս Անջելեսում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

12:10, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Լոս Անջելեսում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան
     Ապրիլի 7-ին Գլենդեյլի «Ալեքս» կինոթատրոնում կկայանա Արցախում նկարահանված «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան:
     Ֆիլմի նկարահանումները կատարվել են կինոռեժիսորի ծննդավայրում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում: Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած հայի մասին:
     Հիշեցնենք` ֆիլմն առաջադրված էր 74-րդ Ոսկե գլոբուսին:
     Այն ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ՝ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ, որտեղ մասնակցություն են ունեցել դերասաններ՝ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է նաև Ստեփանակերտում, ռեժիսորն այն ներկայացրել է հարազատ քաղաքի բնակիչներին:
2245 | 0
Facebook